Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում

Հուլիս 11,2012 17:31

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած  ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Ամփոփելով հանդիպման արդյունքները`  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների  եւ  մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ` արձանագրելով, որ  երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր հիմքերի վրա: Նա համոզմունք հայտնեց, որ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական  այցը Հայաստանի Հանրապետություն ավելի կնպաստի երկու երկրների  փոխգործակցության ամրապնդմանն ու ակտիվացմանը:

ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը եւս  շեշտեց, որ  հանդիպման ժամանակ իրենք  արձանագրել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության շատ բարձր մակարդակ, ակտիվ եւ զարգացող երկխոսություն: Վերջինիս խոսքով`  Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական կապեր հաստատվելուց ի վեր` անցած 20 տարիների ընթացքում,  երկու երկրները փուլ առ փուլ հասել են փոխշահավետ համագործակցության ամենատարբեր ոլորտներում` քաղաքականության, առեւտրի, տնտեսության եւ այլն: Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը  համագործակցության,  միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի լավ փորձ ունեն արդեն, եւ շատ մեծ է խորհրդարանների  դերն այդ  կապերի հետագա զարգացման գործում:  «Գլխավոր եզրակացությունը, որ կարող եմ անել այն է, որ եւ  Ռուսաստանի Դաշնային ժողովը եւ  Հայաստանի Ազգային ժողովը միասնական են այն հարցում, որ մենք ընկերներ ենք,  ռազմավարական գործընկերներ, մեզ կապում են հոգեւոր ընդհանրություններ, փոխհարաբերությունների բազմամյա պատմություն, եւ այդ ամենը շատ կարեւոր գործոններ են համագործակցության ծավալները մեծացնելու համար»,- ասաց ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը :

Պատասխանելով ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ լրագրողի հարցին` Վալենտինա Մատվիենկոն շեշտեց, որ  Հայաստանը  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շատ ակտիվ մասնակից է, այդ շրջանակներում արդունավետորեն զարգանում է ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը,  եւ ի դեմս Հայաստանի, Ռուսաստանը տեսնում է հուսալի գործընկերոջ.  նրանց միջեւ կա բացարձակ փոխըմբռնում:

Անդրադառնալով նույն հարցին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի  ձեւաչափում Հայաստանի Հանրապետությունը արդյունավետ համագործակցում է  Ռուսաստանի Դաշնության հետ,  եւ  ամենօրյա աշխատանքի արդյունքում ավելի է ամրապնդվում այդ համագործակցությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031