Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. Ֆրանսիան առանձնահատուկ վերաբերմունք ունի ցեղասպանության հարցի նկատմամբ (Տեսանյութ)

Հուլիս 11,2012 17:26

Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին՝ այսօր, Մամուլի ազգային ակումբը հյուրընկալել էր Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նա նախ ֆրանսերեն բարեւեց բոլորին, ապա հայերեն հարցրեց՝ ինչպե՞ս եք: Ու կատակեց, թե հաջորդ անգամ առանց թարգմանչի է գալու:

Դեսպանը խոսելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնից, պատմական էքսկուրս կատարեց մինչեւ Բաստիլի գրավում ու դրա հետեւանքները: Նաեւ հատուկ շեշտեց, որ Բաստիլը այսօրվա պատկերացմամբ, բանտ էր, որտեղ փակված էին քաղբանտարկյալները:

Լրագրողի հարցին, թե վերջերս Ֆրանսիան եւ Թուրքիան հայտարարեցին, որ բոլոր խնդիրները՝ կապված Հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հետ, հարթվել են, մինչդեռ նախագահներ  Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին մինչեւ ընտրվելը խոսք էին տալիս, որ կրկին այդ օրինագիծը շրջանառության մեջ է դրվելու, արդյոք դա այդպես կլինի՞, Անրի Ռենոն պատասխանեց. «Եղավ նախընտրական շրջան, իսկ հիմա հասել  է կառավարելու եւ աշխատանքի ժամանակը… Տեղի ունեցով այն դեպքը, որին հղում արեցինք, ապա հաջորդեց հետեւյալը. հանրապետության նախագահությունը, եւս մեկը  անգամ իր կարծիքը ասաց այդ հարցի առնչությամբ՝ վերահաստատելով նախապես իր ասածը: Նախագահության մակարդակով գրեթե պաշտոնապես հայտարարվեց, որ գործող նախագահը հավատարիմ է մնալու իր խոսքին եւ պիտի անպայման այնպիսի գործունեություն ծավալվի, որպեսզի Հայոց Ցեղասպանության քրեականացումը ժխտող օրինագիծը նորից շրջանառության մեջ դրվի»: Դեսպանի ասելով, այսօր արդեն այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ. «Որքան հիշում եմ, հենց նախընտրական շրջանում ապագա նախագահը հայտարարել էր, որ երկար ժամանակ չի սպասելու, ամեն դեպքում չի սպասելու մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը, որպեսզի այդ օրինագիծը նորից շրջանառության մեջ դրվի»:

Պարոն Ռենոն  հարցի վերաբերյալ զգայունությունը վերագրում է Ֆրանսիայում հայկական ծագում ունեցող համայնքի առկայությամբ, որը նրա խոսքով, չափից ավելի է ներգրավված ցեղասպանության հարցում, իսկ ֆրանսիան էլ, ըստ դիվանագետի, առանձնահատուկ վերաբերմունք ունի այդ խնդրի նկատմամբ:

«Ամեն դեպքում Ելիսեյան պալատը մտածում է, թե ինչ եղանակով օրինագիծը վերադարձնի խորհրդարան»,-ասում է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031