Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է «Կինգ դե լյուքս»-«Ծառուկյան» գործը

Հուլիս 11,2012 17:25

Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղագծերը սպասարկող «Կինգ դե լյուքս» ընկերությունը, «Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական անվճար ավտոբուսների նույն երթուղագծում աշխատելու հետեւանքով, մոտ 900 հազար դոլարի վնաս է կրել եւ, ինչպես ընկերության տնօրինությունն է վստահեցնում` այդ բարեգործությունը հակամրցակցային է, ինչի համար էլ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Այս առնչությամբ հանձնաժողովից Aravot.am-ին վստահեցրին, որ մոտ 10 օր առաջ են ստացել դիմումը եւ այն այժմ ուսումնասիրման փուլում է. «Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է մրցութային փաթեթը վերցնել եւ ուսումնասիրել: Եթե լինեն մրցակցային խնդիրներ, անմիջապես միջոցառումներ կձեռնարկվի, եթե ոչ` այդ ողջ փաթեթը կհանձնվի համապատասխան մարմնին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031