Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները, գիտնականներն ու գործարարները վիզա հեշտ կստանան

Հուլիս 11,2012 17:20

Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն անդրադառնալով արտոնագրերի տրամադրմանը, վիզային ռեժիմին՝ մեկնաբանեց  ֆրանսիական  դեսպանատան հետ կապված դժգոհությունները: Նա  հայտնեց, որ մի քանի ամիս է, ինչ մեկնարկել  է վիզային ազատ ռեժիմի ու վերադարձի վերաբերյալ պայմանագրի հետ կապված լուրջ գործընթաց, որի  շահառուները կլինեն որոշակի թիրախային խմբեր, մասնավորապես ուսանողները, գիտնականները, գործարարները:

Ինչ վերաբերում է Ֆրանսիական դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատանքին՝ ինքը որպես դեսպան գոհ է, քանի որ նրա խոսքով, աշխատակիցները անգամ իրենց աշխատաժամից երկար են մնում՝ փորձելով պատասխանել բոլոր դիմումներին: Սրա կողքին, Անրի Ռենոն ընդունում է, որ հատկապես ամառային զբոսաշրջային սեզոնին շատ են դժգոհությունները՝ ուշացումների  պատճառով: Դա էլ, ըստ դեսպանի, կապված է ամռան ամիսներին զբոսաշրջության մեկնողների թվի կտրուկ մեծացման հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031