Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր. «Վայ, կաշմար, ոնց կարելի ա տենց բան ասել»

Հուլիս 11,2012 17:17

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ ծավալների է հասնում աղանդների տարածումը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, ասաց. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, Մհերի խոսքից էլ պարզ է, որտեղից փող տան, կգնան: Նրանց համար ազգայինը դրված է մի կողմ»:

Ասվածի մասին պարզաբանումներ ստացանք երգիչ Մհերից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես ոչինչ չեմ կարող ասել: Ոչ մի մեկնաբանություն չունեմ տալու»: Հետո, երբ Մհերը խնդրեց մեզ ավելի պարզ բացատրել, թե ինչ է նշանակում ազգային հարցեր (հայերեն լավ չի հասկանում-Տ.Հ.) եւ վերջիվերջո հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, վրդովվեց. «Վայ, կաշմար, ոնց կարելի ա տենց բան ասել, դա աբսուրդ է: Մի երկու-երեք տարի առաջ «Կյանքի խոսքը» մի անգամ օգնել է ինձ, դարձրին հայոց պատմություն: Մի տեսախցիկ եմ խնդրել, տվել են: Ես «Կյանքի խոսքից» ոչ մի կախվածություն չունեմ: Ժողովուրդն ընկել է ինչի հետևից, բանուգործ չունեն: Ախր ո°նց կարելի է տենց բաներ խոսել, Աստված չանի, հենց պատերազմ լինի, ես կգնամ իմ երգով դուխ կտամ, բայց նրանց նմանները չեն գնա: Արդեն հոգնել եմ, դարձրել են հայոց պատմություն: «Կյանքի խոսքը» Մհերի հետ կապ չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031