Լրահոս
Օրվա լրահոսը

«Ucom»-ը չի՞ դառնա գերիշխող

Հուլիս 11,2012 17:02

«Icon» ընկերությունը ձեռք բերելուց հետո՝ «Ucom» ընկերությունը գնում է նաեւ «Interactive TV» հեռուստաընկերությունը: «Interactive TV» հեռուստաընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը ձեռքբերելու «Ucom» ընկերության մտադրությանն առայժմ հավանություն է տվել  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բաժնետոմսերի վաճառքը վերջնականապես կայանալու համար անհրաժեշտ է նաեւ մեկ այլ պետական մարմնի` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊՀ) հանձնաժողովի համաձայնությունը:

Մեկը մյուսի հետեւից ձեռք բերելով համանման ծառայություններ մատուցող ընկերություններ՝ արդյոք «Ucom»-ը չի՞ դառնա դաշտում գերիշխող, ինչն էլ կհանգեցնի մրցակցային խնդիրների, Aravot.am-ի հարցին, «Ucom» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը պատասխանեց, որ «Ucom»-ից եւ «Interactive TV»-ից բացի՝ դաշտում գործում են արտոնագրված եւս 15 նման ընկերություններ. «Նրանցից մի քանիսն, ընդ որում, բավականին մեծ են եւ մեզ համար այդքան էլ հեշտ չէ այդ դաշտում մրցակցել, քանի որ շատ ընկերություններ իրենց ծառայությունները շատ ավելի էժան են մատուցում, ունեն պայմանագրեր տարբեր ալիքների հետ եւ այլն: Բացի այդ դաշտում անընդհատ նոր ընկերություններ են ի հայտ գալիս»:
Մեր հարցին, թե «Interactive TV»-ի հետ միասին «Ucom»-ի մասնաբաժինը դաշտում քանի՞ տոկոս կկազմի,կոմերցիոն տնօրենը պատասխանեց. «Շուկայում մեր մասնաբաժինը մոտ 29 տոկոս է կազմում: Ասեմ նաեւ, որ այս պահի դրությամբ, «Interactive TV»-ին Երեւանի միայն մի քանի համայնքներում է գործում եւ անգամ համայնքներ կան, որ նա ոչ ամբողջությամբ է գործում, անգամ Երեւանի շուկայում չենք կարող գերիշխող համարվել, նույն «Ucom»-ը ամբողջ Երեւանով մեկ չի ծառայություն մատուցում: Կան համայնքներ`Էրեբունի, Հարավ-Արեւմտյան, որտեղ ընդհանրապես ծառայություն չենք մատուցում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031