Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանն ասաց՝ ստորագրում է ամուսնու ասածների տակ (Ձայնագրություն)

Հուլիս 11,2012 16:46

«Հավես չունեմ այդ աղբը լսելու: Միեւնույնն է՝ ինչ էլ գրեք, սխալ է ընկալվելու: Մարդը հրաշալի պատասխանել է հեռախոսով, հերքել է: Ես այդ ամենի տակ ստորագրում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով ամուսնու՝ Արման Հարությունյանի Facebook –ի էջում գրառմանը:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը գրել էր. «Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում` ողբերգությունը դրոշակ դարձնելով։ Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»։ Հետո նշել էր, թե մարդիկ անկարգ եղել են և կան. «Ստեղծված իրավիճակից էլ առիթավորվում են՝ առանց խոր մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին»: Եվ հավելել. «Փառք ու պատիվ մեր ոստիկաններին։ Իրենք մեր անվտանգության միակ երաշխիքն են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանները չհսկեին ստեղծված իրավիճակը։ Կքանդեն, կփչացնեն ու նման բաներ։ Իսկ ի՞նչ պետք է անեն մեր ոստիկանները։ Կանգնեն, նայե՞ն։ Ո՛չ։ Պետք է սաստեն և պատժեն այդ չգիտեմ ինչերի անթույլատրելի գործողությունները»։

Իսկ ավելի ուշ  Asekose.am– ին պարզաբանել էր: «Իմ վերջին գրառումները ոչ մի կապ չունեն մոմավառության հետ, դրանք պատասխան են նրանց, ովքեր սոցցանցում չարախոսում են, հերյուրանքներ ու նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ են տարածում կնոջս հասցեին»:

VOICE082

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031