Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ մամուլի խոսնակը չի ցանկանում շահարկել

Հուլիս 11,2012 16:12

 

«Այլ համատեքստում եմ ցանկանում պատասխանել այդ հարցին՝ որեւէ կերպ, որեւէ բան չշահարկելու համար. ցանկանում եմ, որ, առհասարակ, որեւէ նմանատիպ կամ զուգահեռներ ունեցող այլ իրադարձության, հանցագործության, բացասական երեւույթների դեպքում գործեն սեւով սպիտակի վրա գրված ՀՀ համապատասխան օրենքները եւ վերջ: Բնորոշումներ, ձեւակերպումներ, եզրակացություններ չարժե այստեղ անել, որովհետեւ կա քրեական օրենսգիրք, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ եք մտածում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զարգացումների շուրջ. արդյոք, այս հասարակական շարժումը կարո՞ղ է վերաճել ավելիի, արդյոք, սա հայ օլիգարխիայի վերջի սկի՞զբն է:

«Ես կուզեի, որ մեզանում ձեւավորվի եւ կայանա մշտապես, անընդմեջ գործող շարժում, ակտիվ եվ գիտակից քաղաքացիական հասարակություն, լինեն այդ հասարակությունից ծնված պետական պաշտոնյաներ, այդ թվում նաեւ՝ իրավապահ համակարգի, որոնք համապատասխան մտածելակերպ ունեցող մարդկանց հարիր՝ կաշխատեն սեւով սպիտակի վրա գրված օրենսգրքերի համաձայն: Որպես ցենտրիստ, ես շատ եմ հավատում եւ շատ եմ կարեւորում այն հանգամանքը, որ հասարակական վերահսկողությունը լինի անընդմեջ այն բոլոր իրադարձությունների հետ կապված, որտեղ ՀՀ օրենքները եւ Սահմանադրությունն ասելիք ունեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031