Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհի. Պետք չէ զենքն առնել եւ ընկնել Շուշան Պետրոսյանի ետեւից (Տեսանյութ)

Հուլիս 11,2012 16:09

«Որոշ լրագրողների կողմից անվանի արվեստագետների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումը ինքնահաստատման ձեւ է: Համացանցում յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ասել, բայց լրագրողների պարագայում դա պետք է պատասխանատվություն ենթադրի. երբ լրագրողն ասում է, թե Սոս Սարգսյանն իր դուրը չի գալիս, այդ կարծիքը տարածվում է նաեւ այլ մարդկանց վրա»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց երաժիշտ Վահան Արծրունին:

Չնայած արվեստագետների հանդեպ ԶԼՄ-ների դրսեւորած անհանդուրժողականությանը՝ դերասան Արա Դեղտրիկյանը փաստեց, որ արվեստագետներն իրենք են երբեմն անհանդուրժող. «Բայց դա արտահայտվում  է թերությունների նկատմամբ, իսկ լրագրողների պարագայում պետք է մտածել մասնագիտական էթիկային հետեւելու մասին»: Դերասանը նկատեց, որ ներկայումս անշնորհք մարդկանց են լավը համարում:

Դերասանուհի Նելլի Խերանյանի խոսքով՝ «հանրային կյանք» հասկացությունը սահմանվում է ուրիշի անկողին մտնելով, իսկ հեռուստաեթերից հնչեցվում է արվեստագետներ  չունենալու մասին. «Երեւի՝ մեր երկրին արվեստագետ-հեղինակություններ պետք չեն, կամ դա որոշ մարդկանց պարզապես ձեռք է տալիս: Արվեստագետներն էլ են սխալվում, բայց չի կարելի միանգամից «թաղել» մարդուն եւ անցնել վրայով»:

Խոսելով քաղաքականությամբ զբաղվող արվեստագետներից՝ Վահան Արծրունին ասաց, որ այդպիսիք հեռացել են արվեստից. «Բայց եթե Շուշան Պետրոսյանն ասում է, որ ԱԺ  է մտել ինչ-որ բան փոխելու համար, ես ուզում եմ հավատալ դրան»:

Խնդրի շուրջ Նելլի Խերանյանն ասաց, որ պետք է չէ զենքն առնել եւ ընկնել Շուշան Պետրոսյանի ետեւից. «Հնարավոր է, որ նա լավ քաղաքական գործիչ դառնա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031