Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը:
Մեղադրող կողմն իր մեղադրական ճառում նշեց, թե ինչպես է ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը ոստիկաններից մեկին ասել՝ «արա, հլը էս բանտիկովին նայի, բանտիկդ հանի»:
Ըստ մեղադրական ճառի, նա նաեւ սկսել է նկարել ոստիկաններին, ասելով, որ «նկարում եմ լավ տղերքին»: Իսկ ոստիկանական բաժնի սեղան-աթոռները շրջելով ու այլ «վայրենիություններ» անելով՝ անընդհատ կրկնել, որ «սա ոչ թե ոստիկանություն է, այլ հանցագործերի բեսեդկա»:
Կարդացեք նաև
Այս պահին մեղադրող կողմը կարդում է Դավիթ Քիրամիջյանի մեղադրական ճառը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ