ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովը առաջիկայում չի պատրաստվում քննարկել «Հարսնաքարի» դեպքն ու գործի քննության առթիվ քննարկում կազմակերպել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
– «Հարսնաքարի» գործը հասարակության ուշադրության կենտրոնում է, արդեն իսկ որոշակի կասկածներ կան քննության հետ կապված, Ձեր ղեկավարած հանձնաժողովը չի՞ պատրաստվումքննարկում կազմակերպել ԱԺ-ում, հետեւել, թե ինչ ձեւով է ընթանում քննությունը, ովքեր ենպատժվում, իրական մեղավորները պատժվո՞ւմ են, թե՞ ոչ:
– Ցանկացած քրեական գործով իրականացվող նախաքննության հետ կապված պետք է հստակ հասկանալ յուրաքանչյուր պետական մարմնի եւ պաշտոնատար անձի իրավասությունը: Նախ’ քրեական գործի նախաքննությանը հետեւել մենք կարող ենք միայն այն լիազորությունների շրջանակում, որ օրենքը մեզ վերապահել է: Մենք չենք կարող որեւէ կերպ մասնակցություն բերել այդ գործընթացին, որովհետեւ քանի դեռ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է եւ քննությունը դեռ չի ավարտվել, պետք է հասկանալ, թե ինչպիսի մասնակցություն կարող է ունենալ ԱԺ-ն կամ նրա որեւէ հանձնաժողով: … Ոչ միայն հանձնաժողովը, այլ ընդհանուր առմամբ քաղաքական բոլոր ուժերը հետեւում են այն գործընթացներին, որոնք կապված են այդ միջադեպի հետ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ