Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին չեն ցանկանում մեկնաբանել

Հուլիս 11,2012 15:36

«Անկախ իմ տարիքից, ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ ինձ երիտասարդ են համարում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն՝ արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տված որակումներին: Նա նաեւ հավելեց. «Հուսով եմ, որ մի քիչ ավելի կհասունանան եւ ծնողի ու զավակի տարբերությունը կկարողանան գնահատել՝ մարդկանց իրավահավասարությունը հարգելով հանդերձ»: Հարցին, ըստ էության, Հայրիկյանը չցանկացավ անդրադառնալ:

Հիշեցնենք, որ պատասխանելով նախագահական ընտրություններին վերաբերող «Առավոտի» հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Ակնհայտ է, որ ժողովրդի հաղթանակի գրավականը համապարփակ աննախադեպ ուժի ստեղծումն է՝ քաղաքացիական, քաղաքական, մտավորական, երիտասարդական ամենալայն ու ամենանվիրված հոսանքների ընդգրկմամբ՝ որպես հավաքական այդ թեկնածության համար պատասխանատվություն կրող բաժնետիրոջ եւ իրական հիմնաղբյուրի: Այս լույսի տակ արժե լրջագույնս քննել ու քննարկել Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Նիկոլ Փաշինյանի եւ էլի մի քանի շնորհալի երիտասարդների հասարակական համախմբման հնարավորությունները»:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից նույնպես հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի սույն դիտարկմանը: Պարոն Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանություններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031