Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«20 տարեկան պոչիկներով լակոտներին» պարզելու համար դատարանը լրացուցիչ ժամանակ վերցրեց

Հուլիս 11,2012 15:30


«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործով վճռի հրապարակումն այսօր  հետաձգվեց:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող նիստի ժամանակ, դատավոր Ա. Սուքոյանն ասաց, որ Հելսինկյան կազմակերպության հայցում տեղ գտած հետեւյալ մտքերը, որոնք արտահայտել է Վլադիմիր Գասպարյանը ՝ «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, դատարանի նկատմամբ, տեսնում եմ թույն մեջները, 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտությունները անձնական վիրավորանք են հասցնում… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին… Չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ իր ոտքը կորցրել է…», լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն կա:

Պարոն Սուքոյանն ասաց, որ վճիռը կհրապարակվի հուլիսի 20-ին, ժամը 12:55-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031