«Ucom» ՍՊԸ-ն ձեռք կբերի «Interactive TV» հեռուստաընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ առաջարկ «Interactive TV»-ից ստացվել է 2012 թ. մայիսին: Հուլիսի 11-ի նիստում ՀԾԿՀ-ն թույլատրել է «Interactive TV»-ի կապիտալում Պավլիկ Մարգարյանի և Կարեն Մարգարյանի համապատասխանաբար 70% և 30% ակցիաները վաճառել «Ucom» ՍՊԸ-ին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Կարեն Մարգարյանը, հեռուստաընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված որոշումը կապված է այլ բնագավառում ներդրումներ իրականացնելու մտադրության հետ: «Մենք որոշել ենք այդ բիզնեսը տալ նրանց, ովքեր ավելի պրոֆեսիոնալ են այդ ոլորտում»,- ասել է նա:
Պայմանավորվածության համաձայն, գնորդը կպահպանի հեռուստաընկերության ենթակառուցվածքը և մտադիր է ընդլայնել մատուցվող ծառայությունները: Գործարքի գումարը Մարգարյանը նախընտրել է չնշել:
Կարդացեք նաև
Նշենք, որ թվային հեռուստաալիքների հեռարձակմամբ զբաղվող «Interactive TV»-ին հիմնվել է 2006 թվականին: 2011 թ. հոկտեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Interactive TV»-ին 7 տարի ժամկետով զարգացման նպատակով $2,2 մլն վարկ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել: