Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքները խախտված են

Հուլիս 11,2012 14:39

Այսօր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում  (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը: Ներկա էին  «Մարդու իրավունքների պաշտպանության երեւանյան կենտրոն» հ/կ-ի եւ դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը, դիտորդական խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Հասմիկ Սահակյանը, Լուսինե Մինասյանն ու Ալինա Դերձյանը, որոնք  ներկայացրեցին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահված անձանց մասին տեղեկատվությունը: Ինչպես նաեւ՝ ոստիկանության ներկայացուցիչներ՝ ի դեմս ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանի:

Իսկանդարյանը նշեց, որ դիտորդական խումբն արել է ամեն ինչ, որպեսզի կարողանան ճիշտ ներկայացնել իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ նշեց. «Ոստիկանության ճիշտ ըմբռնումն ու մտեցումը փոխվել է՝ թե դիտորդական խմբի, թե ոստիկանների աշխատանքի առումով: Օրինակ՝ 2011 թվականին ունեցել ենք 24 նկատողություն ստացած ոստիկաններ, որոնցից 3-ը ոստիկանության բաժնի պետեր են եղել: Իսկ նախկին 5 տարիների ընթացքում նման բան չէր եղել»:

Նշվեց նաեւ, որ դիտորդական խումբն իր աշխատանքների ընթացքում արձանագրել է հետեւյալը. մարզային 32 ՁՊՎ-ներում 2010 եւ 2011 թվականներին կալանավորված անձինք գերազանցել են ձերբակալված անձանց, ինչը մտահոգիչ է: Պատճառն այն է, որ կալանավորված անձինք ՔԿՀ-ից տեղափոխվում են այն մարզ, որտեղ գտնվում է քրեական գործի վարույթը՝ դատական քննությանը մասնակցելու համար: Նշված խնդրի կարեւորություններից է հանդիսանում այն հանգամանքը, որ դատավորները դատական նիստի օրեր են նշանակում 2-3 օր անց, դատական նիստերը հետաձգվում են ամեն մի չնչին պատճառի դեպքում,  եւ այլն: Հաշվի չի առնվում այն, որ կալանավորվածը դատական նիստից հետո պետք է տեղափոխվի համապատասխան ՔԿՀ, որը գտնվում է հարյուրավոր կիլոմետրեր հեռու, եւ որի ուղեկցումը կազմակերպելը մեծ գումարների հետ է կապված: Այս առումով դիտորդական խումբը նաեւ նշում է, որ նախորդ 6 տարիների աշխատանքների արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից ոչ մի գործողություն չի կատարվել խնդրի վերաբերյալ:

Ներկայացվեց նաեւ ՀՀ ոստիկանության գործող ՁՊՎ-ների պահման պայմանների թերությունները, առաջընթացները, որոնք գրեթե չկային: Մոնիթորինգային աշխատանքների ընթացքում խումբն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության 33 գործող ՁՊՎ-ների խցերի բնական եւ արհեստական լուսավորությունը վատ է: Առկա է խոնավություն. կոնկրետ 3 դեպքում բացակայում է ջեռուցման համակարգը, բոլորի դեպքում սանիտարահիգիենիկ պայմաններն անմխիթար վիճակում են, սննդի տրամադրման հարցը համարվում է խնդիր ու գտնվում է շատ վատ վիճակում: Քանի որ մեկ անձի համար նախատեսված սննդի գումարի չափը կազմում է 450 դրամ, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության  կողմից հաստատված սննդակարգի ցանկին՝ դրանում ներկայացված սնունդը ՁՊՎ-ում պահվող անձին տրամադրելու համար անհրաժեշտ է 1000-1200 դրամ:

Պարզվել է նաեւ, որ ՁՊՎ-ում պահվող անձի նյութակենցաղային պայմանները ունեն թերություններ, որոշ տեղերում բացակայում են լվացարանները, խցերում՝ սեղան-աթոռները: Բացի այդ՝ ՁՊՎ-ներում բուժզննությունը կատարվում է լուրջ բացթողումներով:

ՁՊՎ-ներում պահվող անձանց կապն արտաքին աշխարհի հետ որոշ չափով եւ ձեւով սահմանափակվում է, անձին զբոսանքի դուրս բերելու հետ կապված լուրջ հիմնախնդիրներ կան: Տ

եսակցության կազմակերպումը հարազատի հետ նույնպես գտնվում է վատ վիճակում, գրեթե չի կիրառվում այնտեղ պահվող անձի հեռախոսազանգից օգտվելու իրավունքը, որը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ: Լոգանքի կազմակերպման համար առկա են մի շարք խնդիրներ: Ոչ մի ՁՊՎ-ում չկան հանձնուքները ընդունելու համար նախատեսված առանձին սենյակներ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031