Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կողմ է միասնական թեկնածուի գաղափարին

Հուլիս 11,2012 14:09

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Կոնգրեսի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ 

Ընդգծելով, որ իրենց համար ամենակարեւոր խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը եւ «ռեժիմից» ազատվելը, Զուրաբյանը շարունակեց. – «Ահա մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից` դա լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որեւէ գործարքի չի գնա եւ վճռական կլինի մինչեւ վերջ։ Հասարակությունը թող դատի` ով կարող է լինել այդ մարդը»։

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասաց, թե Դաշնակցությունը հնարավոր է համարում, որ հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։

Իսկ թե առաջիկայում տվյալ հարցով քննարկումներ կամ բանակցություններ ընթանալու են արդյոք ընդդիմադիր կամ ոչ կոալիցիոն մյուս քաղաքական ուժերի հետ` այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը ասաց. – «Դեռեւս որեւէ խոսակցություն դրա մասին չի եղել, նման բանակցություն այս պահին չկա, ոչ էլ նման բանակցություն պլանավորված է։ Բայց ես չեմ բացառում, որ քաղաքական զարգացումները կարող են բերել նման բանակցությունների»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031