Լրահոս
Օրվա լրահոսը

Անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները ստանալու համար պետք է դիմել ՃՈ վարչական

Հուլիս 11,2012 14:06

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է.

Հաշվի առնելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը ս. թ. մայիսի 19-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում տեսանելի չի եղել` Ճանապարհային ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 9-ի N 17/4-17110 որոշմամբ 2012 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 2181 գործերով կայացված վարչական ակտերը (որոշումները) ճանաչվել են անվավեր:

Այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ վճարել են անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները, դրանք հետ ստանալու համար կարող են համապատասխան դիմում ներկայացնել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9)` դիմումին կցելով որոշման պատճենը կամ դիմումում նշելով որոշման համարը:

 

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031