Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուզեպե Դել Դեբբիո. «Պետք է աշխատել խաղաղության համար»

Հուլիս 11,2012 13:58

արխիվային լուսանկար

Հուլիսի 13-ից Շուշիում մեկնարկում է քանդակի միջազգային 2-րդ սիմպոզիումը:

Նախաձեռնությունը միտված է Ղարաբաղում ակտիվացնել հետաքրքրությունը արվեստի նկատմամբ:
«Մենք նորից Հայաստանում ենք: Արդեն երկրորդ տարին է անցկացվում  միջոցառումը: Այս տարի նույնպես մասնակցում են իտալացիներ: Դա լավ է, քանի որ այն սիմպոզիումի մի մասն է: Նրանք թողնելով իրենց աշխատանքները՝ տալիս են մի շարք հարցերի պատասխաններ, որոնք շատ կարեւոր են Արցախի համար»,- այսօր «Փաստարկ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային սիմպոզիումի» նախագահ Վիգեն Ավետիսը: Ըստ նրա՝ մենք շատ ժամանակ ենք կորցրել, ու դեռ 15 տարի առաջ պետք է ճանաչած լինեին Շուշին. «Մենք պետք է մեր աջակիցների թիվը ավելացնենք, քանի որ պատերազմական իրավիճակում ենք գտնվում ու ամեն րոպե կարող է կռիվ սկսվել: Ավելին պետք է անել, որ այս բազմաչարչար հայ ժողովուրդը նոր տառապանքներ չտեսնի»:
Նա նաեւ կարեւորեց  Շուշիի վերականգնումն ու վերաստեղծումը: Ասում է` իտալացիներն էլ են օգնում այդ հարցով. «Նրանք եկել են իրենց ծրագրով, նոր առաջարկներով: Եկել  է նաեւ ճարտարապետ, ով կզբաղվի Շուշիով: Սա ցույց կտա, որ արվեստով կարելի է պաշտպանել գրավված հողերը»:
Ավետիսյանի խոսքով, շատերը այնտեղ գտան այն, ինչ չէին գտել Իտալիայում. «Օրինակ՝ ֆլորենցիացիների համար բնականությունն էր: Նրանք մոտեցան մարդու բնաղբյուրին: Նրան, ինչից Եվրոպան այսօր հեռացել է»:
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ջուզեպե Դել Դեբբիոն շատ ուրախ է կրկին Հայաստանում գտնվելու համար. «Ապշած եմ հյուրասիրությունից: Երբ ճաշելու ենք գնում, դրանց բույրից մեջս մանկության հուշեր են առաջանում: Ափսոս, որ երիտասարդ չեմ. կկարողանայի ավելի հաճախ գալ»:
Նա ցանկանում է, որ սիմպոզիումը լինի շարունակական, իսկ Լուկան ու Շուշին լինեն քույր քաղաքներ: Դրա համար արդեն արել է առաջին քայլը. «Ես խոսել եմ Լուկայի քաղաքապետի հետ եւ ամեն ինչ կանեմ այն իրագործելու համար»:
Պրոֆեսորը կարեւոր է համարում նորը ստեղծելիս` հնի պահպանումը, իսկ մթնոլորտն էլ պետք է լինի լավը:
«Պետք է մտածել նորը ստեղծելու մասին, իսկ հները` վերանորոգել: Երբ մենք տեսանք անտիկ արվեստը, եկեղեցիները` ուղղակի ապշել էինք: Այս տարի սիմպոզիումին ցանկանում եմ ստեղծել մի հրեշտակ, ով իր ձեռքերում կունենա նուռ: Ճիշտ է` Հայաստանը քարի երկիր է, իսկ դրանով էլ դժվար է, սակայն կանեմ: Անցյալ տարի շատ գեղեցիկ էր մեր շփումը հայերի հետ: Պետք է աշխատել խաղաղության համար»,- ասում է Դել Դեբբիոն:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031