Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանդ Քենդիի» կողմից սպասենք նոր շոկոլադային ռեկորդների

Հուլիս 11,2012 13:54

Շնորհավոր բոլոր քաղցրակերներին, այսօր՝ հուլիսի 11-ին, նշվում է նրանց համար ամենահաճելի տոնը՝ այսօր շոկոլադի միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշել են 1995թ.ին՝ Ֆրանսիայում, հետագայում սկսել են նշել նաև տարբեր երկրներում, բայց Հայաստանն այդպես էլ չի մասնակցում տոնին: Այստեղ քաղցրավենիքի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը «Գրանդ Քենդին», նույնպես չի նշելու այս տոնը: Ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի խոսքով՝ Հայստանում այս տոնը դեռ չեն նշում, իրենք էլ բացառություն չեն: Խոսելով 2010թ.ին «Գրանդ Քենդի» ընկերության սահմանած աշխարհի ամենամեծ շոկոլադի ռեկորդի մասին՝ նա ասաց, որ նոր ռեկորդներ իհարկե սպասվում են, թեև չցանկացավ խոսել այդ մասին, պատճառաբանելով՝ կոմերցիոն գաղտնիք է:

Նախկինում շոկոլադը միայն արիստոկրատների սնունդ էր համարվում, իսկ 20-րդ դարից սկսած այն օգտագործել է նաև ոչ արիստոկրատ դասը: Շոկոլադը նաև վերագրվում է մոգական, բուժական և խորհրդապաշտական հատկություններ: Օրինակ՝ լատիներենում կակաոյի ծառը կոչվում է «Theobroma Cacao», ինչը նշանակում է «Աստվածների ուտելիք»: Գիտնականները հավատացնում են նաև, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը և նպաստում երջանկության հորմոնների ակտիվացմանը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031