Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյան. «Ակնկալում եմ, որ գոնե մի 9 տարի կտան»

Հուլիս 11,2012 13:48

Այս պահին դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Aravot.am-ը Տիգրան Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում եւ ի՞նչ ակնկալիքներ ունի. «Լավ եմ, շնորհակալություն: Դուք շատ լուրջ եք վերաբերվում սրան»,- պատասխանեց Տիգրան Առաքելյանը, կես կատակ, կես լուրջ ասելով, որ ակնկալում է, որ մի 10 տարի կտան. «Հաշվի առնելով, որ մինչեւ ստեղ հասել են, դե գոնե մի 9 կտան»:

Մեղադրող կողմը իր մեղադրական ճառում ներկայացրեց, որ  Տիգրան Առաքելյանի վերաբերյալ քրգործով մեղադրանքը հիմնավորվել է տուժող Վոլոդյա Գրիգորյանի ցուցմունքով: Նա իր ցուցմունքում ներկայացրել է, որ դեպքի օրը ծառայողական պարտքն է կատարել, հանդիպել է մի մեծ  շան հետ զբոսնող երիտասարդի, որը շանը հասարակական վայր է բերել առանց դնչկալի, նկատողություն է արել, երիտասարդն ընդունել է իր սխալը, ներողություն է հայտնել ու հեռացել: Սակայն վրա են հասել ՀԱԿ ակտիվիստները, մասնավորապես՝ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը, իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, քաշքշել, պոկել են ուսադիրը, տարբերանշանը: Նրանց հետո միացել են իրենց ընկերները՝ Սարգիս Գեւորգյանը ոտքով այնպես է հարվածել ոստիկանի փորին ու վզին, որ նա ընկել է:

Մյուս տուժողի ցուցմունքով էլ ՝ տղաները ոստիկաններից մեկի քիթն են ջարդել, ճանկռել մեկ այլ ոստիկանի ձեռքերը, 10-15 րոպե հարվածել, հայհոյել, քաշքշել: Դատական նիստը շարունակվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031