Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանի հայցը՝ ընդդեմ «Օվիրի», մնաց անփոփոխ

Հուլիս 11,2012 13:39

Հուլիսի 9-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր՝ Արթուր Առաքելյան, դատավոր՝ Աշոտ Աբովյան, դատավոր՝ Գալուստ Ղարիբյան կազմով, քննելով Սարգիս Հացպանյանի բերած վերաքննիչ բողոքը, վճիռ կայացրեց:

Սարգիս Հացպանյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» 19.07.2011թ. որոշումը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4749/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 27.02.2012թ. կայացված վճռի դեմ:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ռ. Սարգսյան) այս տարվա փետրվարի 27-ի վճռով հայցը մերժել էր։

Նշված վճռի դեմ Սարգիս Հացպանյանը մարտի 26-ին բերել է վերաքննիչ բողոք։

Փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանը, դռնբաց դատական նիստում, քննության էր առել վարչական գործն ըստ հայցի Սարգիս Հացպանյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» 19.07.2011թ. որոշումր վերացնելու պահանջի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը փետրվարի 27-ին կայացրել էր վճիռ, որով վճռել է՝ Սարգիս Հացպանյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության, մերժել։

Սարգիս Հացպանյանը նշել էր, որ գործում առկա ՀՀ ԱԱԾ-ի գրությունները՝ իր ՀՀ-ում մնալու «նպատակահարմարության» մասին, գաղտնի են եղել, չեն տրամադրվել իրեն եւ դատաքննության ընթացքում՝ 25.11.2011թ. գաղտնազերծվելուց հետո է, որ պատասխանողը դրանք ներկայացրել է դատարան եւ հետեւաբար ինքը գրկված է եղել բողոքարկել այդ գրությունները՝ ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության որոշման հետ միաժամանակ։

Համաձայն «Օտարերկացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «ե» կետի՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավորված սպառնալիքներ։

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում վարչական դատարանի կողմից կատարված եզրահանգումն առ այն, որ Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» 19.07.2011թ. որոշումն ընդունվել է «Օտարերկրացիների մասին» օրենքի պահանջներից, ուստի հայցվորի պահանջն անհիմն է եւ ենթակա է մերժման:

Դատարանը Սարգիս Հացպանյանի բողոքը մերժեց եւ վարչական դատարանի փետրվարի 27-ի վճիռր թողեց անփոփոխ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031