Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանը սարի գյուղի տեղ են դնում

Հուլիս 11,2012 13:35

Բայց նա վաղո՜ւց Տավուշի մարզի խոշոր քաղաքներից է

Այս քարուքանդ հատվածը կենտրոնից այնքան էլ հեռու չէ:

Նոյեմբերյանում վերջին անգամ 2001 թվականին եմ եղել՝ շատ գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: Այս հանգստյան օրերին եւս գնացել էի այնտեղ, ու քաղաքի տեսքի, բարեկարգման իմաստով քիչ բան էր փոխվել: Այո, կենտրոնական հրապարակում ահագին գործ է արվել՝ մանկական խաղահրապարակ է հիմնվել, ոստիկանության համար հարմարավետ շենք է կառուցվել, քաղաքապետարանը հսկում է, որպեսզի Նոյեմբերյանի կենտրոնական հատվածում չխախտվեն գովազդի մասին օրենքները եւ ապօրինի շինություններ չկառուցվեն, ճանապարհն է ասֆալտապատվել, լուսավորությունն է ապահովված: Այս բոլորը՝ կենտրոնում: Իսկ քաղաքի մնացած բոլոր փողոցներում տիրում է 1944 թվականը: Ջուրը մատակարարվում է մեկ-երկու ժամով, ժողովուրդն ասում է, որ սա բարելավված տարբերակն է՝ դեռ մի քանի տարի առաջ շաբաթներով ջուրը չի եղել: Այս եկած ջրի որակն էլ շատ ցածր է, խմելու չէ. ջրի հետ անհայտ ծագման լուծույթ է գալիս:

Մութն ընկնելուն պես տնից դուրս գալն ինձ վտանգավոր թվաց, քանի որ տեսանելիությունը զրոյի է հավասար, ճանապարհների լուսավորությունը միայն տներից ու բնակարաններից է:

Ճանապարհների մասին էլ չեմ ասում՝ քարուքանդ ու անխնամ: Ի՜նչ 1944 թվական, շինարարական աշխատանքներ այստեղ չեն կատարվել Վարդան Մամիկոնյանից հետո, նույնիսկ նրա ձիու ոտքերի հետքերն են պահպանվել:

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031