Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները որոշել են հարցաշար կազմել

Հուլիս 11,2012 13:28

Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Հարսնաքարի» հետ կապված իրենց դիմումի մերժմանը՝ նշեց. «Մենք՝ պատգամավորներս, իրավասություն ունենք ցանկացած հարցով դիմելու: Մենք պարզապես խնդրել էինք, որպեսզի ամփոփ մեր տեսակետը ներկայացնի իրավասու մարմիններին: Հասկանում ենք, որ այդպիսի իրավասություն չունի, բայց կարող է այդ ամեն ինչը ներկայացնել որպես ԱԺ տեսակետ, եթե դրան միանան նաեւ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը: ԱԺ նախագահը կարող էր ձեւ, եղանակ գտնել՝ արագորեն դա անելու, որովհետեւ ժամանակը սուղ էր: Ինչ վերաբերում է գործին խառնվելուն, մենք հարցեր կտայինք, եթե գործի հետ կապված էր՝ թող չպատասխաներ: Հիմա չի ուզում անել, պատգամավորները որոշել են հարցաշար կազմել, դա ուղարկել համապատասխան մարմիններին՝ թող պատասխանեն, ի՞նչ անենք, դա էլ հո պարտավոր են պատասխանել»:

Արմեն Ռուստամյանի հետ զրույցը

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031