Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանին մեղադրող կողմի ջերմությունը բարձրացել էր

Հուլիս 11,2012 13:19

Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունն է: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հրապարակեց իր ճառը: Մինչ նա կսկսեր կարդալ՝ դատավոր Գագիկ Պողոսյանը նկատողություն արեց՝ ասելով, որ մեղադրական ճառը կարդում են կանգնած, ոչ թե նստած: Ի պատասխան՝ դատախազն ասաց, որ ինքը ջերմություն ունի, ուստի խնդրեց չկանգնել:

Նա ասում էր, որ ՀԱԿ ակտիվիստները «առողջության կարճատեւ քայքայում» են հասցրել ոստիկաններին. «Ամբաստանյալները կատարված գործողությունները հանցագործություն չեն համարում եւ իրենց մեղավոր չեն ճանաչում: Իսկ ինքը գտնում է՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել են»: Հատուկ Սարգիս Գեւորգյանի համար նա մանրամասնեց, թե ինչ է հասարակական կարգը, ասելով, որ նիստերից մեկի ժամանակ Սարգիսը չգիտեր ու հարցնում էր, թե ո՞րն է դա:

Նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո -Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու համար: Միջադեպին մասնակցած 6 ակտիվիստները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսվել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031