Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆին անուններ է տալիս

Հուլիս 11,2012 13:17

Երեկ «Առավոտը» դիմել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւյալ հարցով. «Վերջերս քաղաքական մի շարք գործընկերներ, մտավորականներ ու քաղաքացիական շրջանակներ կարծիք հայտնեցին, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց համար նախընտրելի է Ձեր թեկնածությունը: Ի՞նչ կասեիք այդ մասին՝ դրանք պաշտոնական կամ, թեկուզ, կազմակերպված հայտարարություննե՞ր են, թե՞ առանձին ինքնաբուխ արտահայտություններ»: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ մասնակցության ձեւն ու բովանդակությունը կհստակեցվեն ու կհրապարակվեն այս ամիսների ընթացքում՝ մինչեւ մեր Հանրապետության 21-րդ տարեդարձի օրը: Ակնհայտ է, որ ժողովրդի հաղթանակի գրավականը համապարփակ աննախադեպ ուժի ստեղծումն է՝ քաղաքացիական, քաղաքական, մտավորական, երիտասարդական ամենալայն ու ամենանվիրված հոսանքների ընդգրկմամբ՝ որպես հավաքական այդ թեկնածության համար պատասխանատվություն կրող բաժնետիրոջ եւ իրական հիմնաղբյուրի: Այս լույսի տակ արժե լրջագույնս քննել ու քննարկել Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Պարույր Հայրիկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Նիկոլ Փաշինյանի եւ էլի մի քանի շնորհալի երիտասարդների հասարակական համախմբման հնարավորությունները»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031