Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարցում. ինչպիսի՞ երկիր է Հայաստանը

Հուլիս 11,2012 13:06

Դեռ մայիսի 24-ից Aravot.am կայքում անցկացվում էր հարցում, թե արդյոք ԲՀԿ-ին պաշտոններ կհատկացվե՞ն օրենսդիր եւ գործադիր իշխանության մեջ:

Քվեարկածների մեծամասնությունը՝ 41%-ը, բավական լավատես էր գտնվել, ենթադրելով, թե կոալիցիոն կառավարությանը մաս չկազմելուց հետո էլ՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կպահպանեն իրենց լծակներն իշխանության մեջ: Կանխատեսումների մեջ դարձյալ սխալվեցին նաեւ կտրուկ բացասական դիրքորոշում արտահայտածները՝ 29%-ը, որոնք ենթադրել էին, թե ոչ մի պաշտոն էլ չի հատկացվի:

Իրատես էին համեմատաբար ավելի քիչ ձայներ ստացած պատասխանն ընտրածները՝ «միայն օրենսդիրում»: Այդ տարբերակն ընտրած 14%-ը՝ ընդամենը 72 հոգին թերեւս հաշվի էին առել «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջը, ըստ որի էլ ԲՀԿ-ն գլխավորեց խորհրդարանական 4 հանձնաժողովները:

Այսօրվանից սկսում ենք նոր հարցում, որի նպատակն է պարզել, թե արդյոք մեր հայրենակիցների տրամադրությունները համահո՞ւնչ են այն որակումներին, որոնց արժանանում է Հայաստանը միջազգային կառույցների գնահատականներում:

Եվ այսպես՝ ինչպիսի՞ երկիր է Հայաստանը, ժողովրդավարակա՞ն, մասամբ ազա՞տ, թե՞ ավտորիտար: Քվեարկությամբ հայտնեք Ձեր կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031