Ամառային հանգիստն արդեն սկսված է: Իսկ հետաքրքիր ու արդյունավետ հանգստի մի մասն է կազմում ֆիլմեր դիտելը: Մարդիկ տարբեր են, նրանց սիրելի ֆիլմերը՝ նույնպես:
Դերասան Ալեն Սիմոնյանի սիրելի ֆիլմերն են՝ «Достучаться до небес», «Тот самый мюнхгаузен», «Полет над гнездом кукушки», «Вавилон», «Поговори с ней», «Город бога»
Հաղորդավար Տիգրան Հարությունյանն էլ առանձնացրեց իր սիրելի ֆիլմերից երկուսը՝ «Лошадь» և «Няня»
Երգչուհի Արևիկ Ալավերդյանը նույնպես թվարկեց իր սիրելի ֆիլմերից մի քանիսը, որոնք խորհուրդ տվեց դիտել բոլորին՝ «The Vow», «Step UP», «Отпуск по обмену», «Dreamgirls» , «Breakfast at tiffany»:
Իսկ հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը չկարողացավ նշել իր սիրելի ֆիլմերը և թե որոնք խորհուրդ կտար դիտել մարդկանց. «Վերջին անգամ չեմ հիշում երբ եմ ֆիլմ նայել, ու առավել ևս, որ ասեմ՝ ո՞րը խորհուրդ կտամ նայել, – ասաց նա ու ավելացրեց,-գրքերի մասին նյութ սարքեք, գրքերի, թող մարդիկ գիրք կարդան»:
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն էլ նշեց իր ամենասիրելի ֆիլմը՝ «3 метра над небом»:
«Առավոտ երիտասարդականը» հարցումներ անցկացրեց նաև երիտասարդության շրջանում, թե որոնք են նրանց ամենասիրելի ֆիլմերը: Ներկայացնում եմ հարցման արդյունքում պարզ դարձած ամենասիրված ֆիլմերի եռյակը.
1. « 3 метра над небом»
2. «Помни меня»
3. «Сумерки»
Տիգրանուհի Թասլակյան