Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր է, որ գազի եւ ջրի մատակարարումը պետության կողմից չի կարգավորվում

Հուլիս 11,2012 13:00

Հանրային ծառայությունների, տրանսպորտի եւ առողջապահության ոլորտներին առնչվող օրենքները բարեփոխման կարիք ունեն: Հարկային ու մաքսային ոլորտներում նույնպես դեռեւս մի շարք խնդիրներ կան, որոնք կոռուպցիայի տեղ են թողնում: Օրինակ` կարեւոր խնդիր է, որ գազի եւ ջրի մատակարարումը պետության կողմից ընդհանրապես չի կարգավորվում: Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում, ասաց «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը 2 տարվա ծրագրի գործունեության ընթացքում ուսումնասիրում է բիզնեսի եւ քաղաքացու վրա ազդեցություն ունեցող կարգավորումներ պարունակող իրավական ակտերը, նկարագրում բիզնես գործընթացները եւ համադրելով դրանք միջազգային փորձի հետ պատրաստում է իրավական ակտերի նախագծերի փաթեթ` ներկայացնելով դա բարեփոխումների խորհրդի հաստատմանը:

Ըստ պարոն Եղիազարյանի, այսօր մեր երկրում գործում են 26 հազար իրավական ակտեր, որոնք դժվարացնում են մարդկանց կյանքը: Նա վստահեցրեց, որ ծրագրի ընթացքում 30 %-ով կկրճատվի դրանց թիվը: Ներկայումս կենտրոնն աշխատում է գազի, ջրի էլեկտրաէներգիային, հաղորդակցության, տրանսպորտի եւ առողջապահության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ:
Հարցին, թե ծրագրի ավարտից հետո որքանո՞վ կկրճատվի ստվերը մեր երկրում, Արմեն Եղիազարյանը դժվարացավ կանխատեսում անել. «Օրինակ` Խորվաթիայում 30 %-ով է կրճատվել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031