Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները կօգտվեն պատգամավորական լիազորություններից

Հուլիս 11,2012 12:49

ԱԺ չորս խմբակցություններն իրենց հարցերը «Հարսնաքարի» քննչական խմբի ներկայացուցիչներին կուղղեն գրավոր: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով, իրենք ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչներով երեկ հավաքվել են և որոշել, որ եթե ԱԺ նախագահը, հղում անելով օրենքի այս կամ այն կետին, գտնում է, որ իր լիազորությունների մեջ չէ հրավիրել խորհրդարան իրավապահ համակարգի ներկայացուցչին, ապա իրենք կօգտվեն պատգամավորի լիազորություններից.

«Մենք իրավունք ունենք հարցապնդմամբ դիմել ցանկացած գերատեսչության և համապատասխան օրենքով սահմանված ժամկետում պատասխաններ ստանալ: Այն հարցերը, որոնք պատրաստվում էինք ուղղել «Հարսնաքարի» քննչական խմբի ներկայացուցիչներին, կձևակերպենք գրավոր և կուղղենք այդ նույն կառույցին և պատասխանները ստանալուց հետո, արդեն կհստակեցնենք հետագա քայլերը», -նշեց Զոհրաբյանը:

Վերջինս ասաց նաև, որ ԱԺ չորս խմբակցությունների միջև այսօր նույնպես հանդիպում է լինելու:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է ԱԺ–ի 4 խմբակցությունների՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ դաշինքի կողմից հուլիսին 2–ին ներկայացված դիմումը։

ԱԺ նախագահին ուղղված դիմումում մասնավորապես առաջարկվում էր ՀՀ ԱԺ նախագահին ԱԺ պատգամավորների օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում կազմակերպել հանդիպում հուլիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի քիչ-կոկորդ-ականջի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ, գործի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031