Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
Դիտարկման ժամանակ, հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ և ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ հատել են զինված ուժերի շփման գիծը հատուկ ականազերծված հատվածով:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Կարդացեք նաև
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն