Հուլիսի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնի շենքում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» ավարտին նվիրված միջոցառում:
Միջոցառման ընթացքում սփյուռքյան պարախմբերը հանդես եկան մեկական հրաժեշտի համարներով:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի հովանավորներին և աջակիցներին, նշեց. «Գ.Սունդուկյանի թատրոնի պատմության մեջ երևի չի եղել այսպիսի մի երեկո, որ դահլիճը և բեմը հավասար թվով մարդիկ ընդգրկեին: Հայրենիքի կանչով այստեղ են եկել շուրջ 1300 Սփյուռքի պատանիներ և երիտասարդներ և 10 օր շարունակ Հայաստանում, Արցախում և մեր հեռուստատեսության ու լրատվամիջոցների շնորհիվ նաև Սփյուռքում թնդում է հայ երգն ու պարը: Մենք խոնարհվում ենք այս երիտասարդների առաջ, որովհետև նրանք աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մշակույթների և լեզուների ազդեցության տակ այսօր հայ են մնացել ու մշտարթուն են պահում հայի ոգին»:
Կարդացեք նաև
Նախարար Հ.Հակոբյանը Սփյուռքից ժամանած պարախմբերին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ