Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարորդները փակելու են Սեւանի մայրուղին

Հուլիս 11,2012 12:26

Այսօր առավոտից մոտ  80 ավտոբուս, որոնք սպասարկում են Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիները, գիծ դուրս չեն եկել: Բանն այն է, որ վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ, քանի որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական անվճար ավտոբուսները արդեն  6 ամիս է՝ նշված երթուղով աշխատում են եւ, այսպես ասած՝ ուղեւոր փախցնում, ինչի արդյունքում իրենք տուժում են:

Aravot.am-ի հետ զրույցում վարորդները վստահեցրին, որ անգամ վառելիքի գումարը չեն կարողանում հանել, էլ ուր մնաց՝ եկամուտ ունենան: Վարորդները սպառնացին, որ եթե կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի, իրենք վաղն առավոտից փակելու են Երեւան-Սեւան մայրուղին: Ընդ որում, նրանց են միանալու նաեւ Հրազդան-Աբովյան եւ շրջակա գյուղերը սպասարկող մի քանի երթուղագծերի  ավտոբուսների վարորդները:

Խնդրի առնչությամբ Երեւան-Չարենցավան եւ Երեւան-Աբովյան գիծը սպասարկող «Կինգ դելյուքս» ընկերության տնօրինությունը ամիսներ առաջ նամակ էր ուղղել կապի եւ տրանսպորտի նախարարություն, սակայն մինչ օրս ոչ մի արդյունք չեն ունեցել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031