Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Մանուկյանին հիշեցնում են «Սեւան» հյուրանոցը

Հուլիս 11,2012 11:35

«Ազգի» խմբագրությունը ստացել է Մանե Հակոբյանի բաց նամակըՙ ուղղված «արտասահմանում ապրող» Վաչե Մանուկյանին, քաղաքապետին եւ «այլ էլիտար պաշտոնյաներին»: Խնդիրը վերաբերում է 1996-ին Վաչե Մանուկյանի գնած «Սեւան» հյուրանոցին, որը նա «հիմնահատակ քանդել էՙ առաջացնելով Սեւանա լճի հատակը հիշեցնող խոր փոս, ցանկապատել է տարածքը ինչ-որ արծաթագույն թիթեղներով, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել ու պոկոտվել ենՙ նայողին ցուցադրելով ներսիՙ արդեն թավուտներ հիշեցնող աղբանոց-տարածքը, ու, ամենայն հավանականությամբ, մոռացել այդ մասին»: Ըստ նամակի հեղինակի` «թե ինչ բարի գործեր է արել արտասահմանում ապրող Վաչե Մանուկյան անունով մեծահարուստ հայը իր հայրենիքի ու մայրաքաղաքի համար, կարիք չկա թվարկելու, քանի որ այն մեծ վատությունը, որ նա արել ու անում է, արդեն 16 տարի պարզապես աչք է ծակում ու ստվեր գցում մնացած լավ գործերի վրա»:

Մանե Հակոբյանը մեջբերում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքը «Սեւան» հյուրանոցի մասին. «Հյուրանոցն իր կառուցվածքով, հարկայնությամբ ամբողջությամբ համապատասխանում էր Շահումյան հրապարակին եւ ներդաշնակ էր դիտվում հրապարակի այլ կառույցների հետ: Շատ եմ ցավում «Սեւանի» ճակատագրի համար: Այն շատ գրագետ կառույց էր թե՛ ճարտարապետական, թե՛ ֆունկցիոնալ կառուցվածքի տեսանկյունից: Շատ ճիշտ էր իրականացված շենքի անկյունային լուծումը: Ցավում եմ, որ շենքի վաճառքից հետո սեփականատերը չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն եւ չպահպանեց թեկուզ միայն այդ անկյունային մասը»:

Դիմելով քաղաքապետին, նախագահին ու վարչապետին, բաց նամակի հեղինակը հարց է բարձրացնում, թե նրանք ե՞րբ պիտի հիշեցնեն Վաչե Մանուկյանին, որ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի անմիջական հարեւանությամբ այդ տարածքի նկատմամբ նա ունի որոշակի պարտավորություններ:

«Ազգ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031