Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երեկ պաշտոնապես հրապարակել է այն տասներեք մարզիչների անունները, որոնք կհավակնեն ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղին:
Միության մամուլի ծառայությունը նշում է, որ բոլորի հետ բանակցությունները վարվելու են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պահանջներին խիստ համապատասխան:
Թեկնածուների ցուցակում են Անատոլի Բիշովեցը, Մարսելո Բյելսան, Վալերի Գազաեւը, Ռաֆայել Բենիտեսը, Խոսեպ Գվարդիոլան, Ֆաբիո Կապելլոն, Անդրեյ Կոբելեւը, Յուրի Կրասնոժանը, Մարչելո Լիպին, Վալերի Նեպոմնյաշչին, Նիկոլայ Պիսարեւը, Հարի Ռեդնապը եւ Յուրի Սյոմինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ