Իտալացի ֆուտբոլային մասնագետ Ռոբերտո Մանչինին, որը ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ եւ արդեն հուլիսի կեսերից պետք է գլխավորեր Ռուսաստանի ազգային հավաքականը, գերադասել է մնալ իր հին աշխատանքի վայրում՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», որի հետ աշխատելու է եւս հինգ տարի: Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդպես, Մանչինին ՌՖՄ-ին ազատել է իրեն տարեկան 22 միլիոն եվրո վճարելու պարտականությունից, ինչի դեպքում միությունը կարող էր նաեւ սնանկանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ