Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մեզանում այսքան արժեզրկվել կյանքը

Հուլիս 11,2012 10:38

Վահե Ավետյանի սպանությունն առիթ դարձավ, որ մարդիկ ոչ միայն ընդվզեն ու փողոց դուրս գան, այլեւ խորհեն կատարվածի մասին, հետեւություններ ու հարցադրումներ անեն։ Ասենք, փորձեն հասկանալ, թե ինչ արժե մեզանում մարդկային կյանքը։ Արդյո՞ք բոլոր մարդկանց կյանքը նույն գինն ունի, թե՞ ոմանց կյանքն ավելի թանկ արժե, իսկ մյուսներինը ոչինչ չարժե։ Ինչո՞ւ են անգամ ամենաառաջադեմ ու ամենաողջախոհ մարդիկ շարունակ շեշտում Վահեի՝ զինվորական բժիշկ լինելու հանգամանքը։ Իսկ եթե նա զինվորական չլիներ կամ ընդհանրապես բժիշկ չլիներ, այլ, ասենք՝ վարորդ կամ կոշկակար, կարելի՞ էր այդպես վարվել մարդու հետ։ Վերջապես, ինչո՞ւ է մեզանում այսքան արժեզրկվել կյանքը։ Չէ՞ որ մեր երկրում մարդկային ռեսուրսն այդքան մեծ չէ, եւ եղածն էլ նվազում է՝ աճելու փոխարեն։ Ինչո՞ւ ենք մենք այսքան ցածր գին տալիս մարդու կյանքին՝ այն վտանգելով ամեն քայլափոխին ու շարունակ կորուստներ արձանագրելով։ Կլինի բժշկական սխալ օգնություն ցույց տալու արդյունքում կորսված կյանք, թե բանակում անփույթ պահվածքի հետեւանքով առաջացած մահ։ Այս հարցերից զատ նաեւ եզրահանգումներ անենք, դրանք ավելի կարեւոր են ու մնայուն։ Առաջինն ըստ ամենայնի այն է, որ անգամ իշխանական ամենաամուր պատվարը չի կարող ոչ մեկին անպատժելիության իմունիտետ հաղորդել։ Գալիս է մի պահ, որ իշխանությունը քաշվում է մի կողմ՝ անկարող պաշտպանելու իր լկտիացած «զավակին»։ Հասարակական զայրույթը կարող է սրբել-տանել ամեն ինչ՝ ահա այն առաջին դասը, որ այս պատմությունից առան իշխանությունները, նեմեցներն ու նրանց թիկնապահները։ Փողոց ելած մարդիկ, փաստորեն, «չափեցին» սրանց բոլորի վախը եւ հասկացրին, որ արդարությունը եթե անգամ օրենքի անվան տակ չի գործում, ապա կարող է գործել որպես հանրույթի անբեկանելի որոշում։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031