«Առավոտ» թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը այսօր ժ.10.00-ին կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն: Երկու օր առաջ նրան զանգել եւ իր մոտ է հրավիրել քննիչ Արտյոմ Գրիգորյանը:
Լրագրողը տեղյակ չէ՝ ինչ գործի կամ ինչ հոդվածի համար են իրեն հրավիրել ԱԱԾ:
Մեր հեռախոսազրույցի ժամանակ մեր գործընկերը հայտնեց, որ ԱԱԾ մուտքի մոտ է եւ մանրամասները կհաղորդի այնտեղից դուրս գալուց հետո: