Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մեղրիում հասարակական զուգարան չկա

Հուլիս 10,2012 22:07

Մեղրի քաղաքի խնդիրներից մեկը, որի մասին տեղաբնակները պարբերաբար բարձրաձայնում են` քաղաքում հասարակական զուգարանի բացակայությունն է: «5000 բնակչություն ունեցող քաղաքը հասարակական զուգարան չունի, ամոթ էլ է սրա մասին բարձրաձայնել, բայց ավելի ամոթ է, երբ  մի ամբողջ քաղաքում  գոնե մի հատ զուգարան չկա, որ մարդիկ դրանից օգտվեն», – ասում են մեղրեցիները:

Հասարակական զուգարանի բացակայությունը մեծ խնդիր է հատակապես զբոսաշրջիկների, քաղաք այցելած տարբեր հյուրերի կամ սահմանակից Իրանից եկող-գնացող բնակիչների համար: «Քանի անգամ է եղել, որ անծանոթ մարդիկ եկել են մեր կազմակերպության դուռը թակել, խնդրել օգտվել մեր զուգարանից: Ամեն անգամ չի ստացվում, որ էս ու էն մարդու թողնենք օգտվեն միայն մեր աշխատողների համար նախատեսված զուգարանից, ի վերջո հիգիենա կա, բան կա: Թող քաղաքում մի զուգարան կառուցեն, դրա մասին համայնքային իշխանությունը պետք է մտածի, ինչի՞ պիտի ամեն անգամ նման իրավիճակներ ստեղծվեն, առավել եւս, երբ սրա մասին բազմիցս է խոսվել», – ասում է մեղրիաբնակ քաղաքացիներից մեկը: Մեկ այլ բնակչուհի էլ  կողքից շտապում է խոստովանել, որ իրենց աշխատավայրում զուգարանի դուռը բանալիով կողպում են եւ իրենց մոտ պահում բանալին ու բացի իրենց աշխատողներից բանալին ոչ մեկին չեն վստահում: Պարզվում է` այս տարբերակը տարածված է Մեղրիում եւ գրեթե բոլոր կառույցներում զուգարանները փակ են պահում, ուստի հասարակական զուգարանից օգտվել ցանկացողներն ամեն անգամ Մեղրի հասնելուն պես դժվարին խնդրի են բախվում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031