Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Արթուր Առաքելյան, Աշոտ Աբովյան եւ Գալուստ Ղարիբյան կազմով, քննեց ու մերժեց Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ազատամարտիկ, հայ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» անցյալ տարվա հուլիսի 19-ի որոշումը վերացնելու պահանջի մասին թիվ ՎԴ/4749/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճռի դեմ գործը:
Դատարանը հիմնավոր համարեց իր գործընկեր դատարանի կայացրած վճիռը եւ այն թողեց անփոփոխ:
Մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում