Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ շատ են անհանգստացնում այլ էջերի ադմինները». «Անքուն ֆեյսբուքցիներ» ֆեյսբուքյան էջի ադմինը

Հուլիս 10,2012 17:38

«Անքուն ֆեյսբուքցիներ» ֆեյսբուքյան Էջը գործում է 2012թ. հունվարի 22-ից: «Ի սկզբանե էջում եղել է միայն մեկ ադմին՝ ես: Ներկայումս ինձ օգնում է մեր մյուս ադմինը: Էջում մեզ պայմանականորեն կոչում ենք A1 (ես եմ) և A3 : Համանման էջեր կան ֆեյսբուքում ու առհասարակ մենք միշտ հետևում ենք այլ հայկական էջերի ռեյտինգներին: Էջը երիտասարդ է,  բայց բավականին արագ է զարգացել, ու արդեն ունենք մոտ 11 000 անդամ»: Ադմինը սա բավական լուրջ ձեռքերում է համարում, հաշվի առնելով, որ էջը գործում է ընդամենը 6-7 ամիս: «Հայ երիտասարդների մեջ շատ հետաքրքիր տենդենց եմ նկատել, շատերը սիրում են գիշերն անքուն մնալ , ֆիլմեր դիտել կամ պարզապես շփվել ընկերների հետ»,- ասում է էջի ադմինը:  Ինքն էլ նախքան էջը պատրաստելը գիշերը  հաճախ էր ձանձրանում  եւ  մի օր էլ միտք է ծնվում  «գիշերասեր ու ժամանցասեր» երիտասարդների համար մի բան կազմակերպել . ստեղծում է  «Անքուն ֆեյսբուքցիներ» էջը: Անվան շուրջ երկար է մտածել: Խոստովանում է, որ բազմիցս նամակներ են իրենց գրվել, որտեղ գնահատվել է էջի տիպիկ անվանումը: Այսօր նրանք բազմաթիվ հումորային նկարներ են պատրաստում, որոնք հավանության են արժանանում  օգտատերերի կողմից: Էջը միայն  ժամանցային չէ. «Մինչեւ  օրս  ոչ մի դեպք՝ քաղաքական բնույթի կամ այլ, մեր ուշադրությունից չի վրիպել, ստատուսների, pOst-երի, անգամ մեր պատրաստած նկարների միջոցով մշտապես անդրադարձել, քննարկել ենք, մեր կարծիքը հայտնել ու ամենակարևորը հաշվի առաել օգտվողների կարծիքները (ինչը շատ հազվադեպ է նկատվում հայկական էջերում)»,- ասում է  A1 ադմինը: Ըստ նրա՝  օգտատերերից շատերը, իմանալով, որ էջում գործում է  երկու ադմին, ցանկություն են հայտնում միանալ իրենց. «Նրանք չեն պատկերացնում, թե որքան լուրջ ու պատասխանատու գործ է: Օրվա ընթացքում բազմաթիվ վեճերն են առաջանում, իսկ նման դեպքերում շատ կարևոր է պահպանել սառնասրտություն, զսպել զայրույթը եւ հեռացնել այն օգտատերերին, ովքեր զուրկ են քաղաքակիրթ լինելուց»,- ասում է նա: Իրենց զայրույթի առիթ կարող է դառնալ այս կամ այն մրցույթին մասնակցություն ունեցող մարդկանց  նկարը «share անելու» առաջարկները  ու «Like-եր մուրալը». «Ինքս, լինելով արդարամիտ մարդ, չեմ ընդունում նման հաղթանակն ու իմ նախաձեռնությամբ ոչ մի մրցութային նկար չենք post-ում»: Էջի  նպատակը անքուն գիշեարսերների համար ժամանց ապահովելն է,  չնայած նրանք առավել շատ աշխատում ու նկարներ են post անում ցերեկը, տարանջատում չդնելով, քանի որ էջը պատրաստված չէ միայն գիշերասերների համար: «Մեր էջի գլխավոր կարգախոսն է հայերին ՝ առավել թեթև նայեք կյանքին, մի նախանձեք, մի չարացեք իրար նպատմամբ , ուրախ եղեք ու հաճախ ժպտացեք: Մեզ շատ են անհանգստացնում այլ էջերի ադմիններ ու մեղմ ասած չուզող մարդիկ: Դրանք հիմնականում արտահայտվում են մեկնաբանություններում, իսկ վերջերս էլ մի էջ մեղադրում էր, որ իրենց անունն ենք վերցրել,  բայց մի բառ անգամ չէր համապատասխանում… »:  Այնուամենայինիվ, նրանք  շարունակում են աշխատել այն մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց աշխատանքը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031