Լրահոս
Օրվա լրահոսը

Առ այսօր 48738 քաղաքացիներ ստացել են ավանդների փոխհատուցում

Հուլիս 10,2012 17:11

2006թ մինչ այսօր ավանդների փոխհատուցում են ստացել 48 738 քաղաքացիներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  նպաստների բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Պողոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ավանդի փոխհատուցում ստանալու  իրավունք ունեն 2005թ. հուլիսից մինչ 2006թ. ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված «Հայխնայբանկ» ՓԲԸ  ավանդատու հանդիսացող  հետևյալ քաղաքացիները՝

  • 70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ,
  • մինչև 70  տարեկան կենսաթոշակառուներ,
  • միայնակ կենսաթոշակառուներ,
  • հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
  • ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք և նրանց ընտանիքի անդամներ,
  • ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքի անդամներ, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամներ,
  • ՀՀ պաշտպանության 1990-1994թթ ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչներ,
  • երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ,
  • ծնողներ ու բազմազավակ ծնողների երեխաներ:

Նշենք, որ ավանդների փոխհատուցում  ծրագիրն իրականացվում է  ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի  8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի  N 352- Ն որոշմամբ հաստատված կարգով: Համաձայն օրենքի՝ ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակաուղղված  է սոցիալապես առավել անապահով խմբերին դասվող  քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:

Հետևաբար, այս ծրագիրն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ:

Ավանդի նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքը չի փոփոխվում, նրա մահից հետո ավանդը (խորհրդային ռուբլով) մտնում է ժառանգության զանգվածի մեջ, իսկ ավանդի դիմաց փոխհատուցման գույքային իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, ուստի այն չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031