Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Գալուստ Սահակյանը լավ կլինի կանխատեսումներ անի, թե ե՞րբ է իրենց հանցավոր ռեժիմը սպառելու իրեն»

Հուլիս 10,2012 17:08

 

«Գալուստ Սահակյանը լավ կլինի կանխատեսումներ անի երկրի զարգացման վերաբերյալ, կանխատեսումներ անի, թե ե՞րբ է իրենց հանցավոր ռեժիմը սպառելու իրեն եւ վերջապես հասկանալու, որ երկիրը կործանման են տանում: Գալուստ Սահակյանն ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ի մասին խոսելու»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը:

Օրերս Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու փաստին, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ ՀԱԿ-ը գնում է «բնականոն լուծարման», քանի որ իրար ետեւից պարտություններ գրանցող ուժը երկար գոյատեւել չի կարող:

Ի հեճուկս ՀԱԿ կենտրոնական գրասենյակից հնչած այն պարզաբանումների, որ Դավիթ Շահնազարյանն անձնական պատճառներով է լքել ՀԱԿ-ը եւ համաձայն պայմանավորվածության, դրանց մասին կբարձրաձայնի ինքը, Կարապետ Ռուբինյանը Դավիթ Շահնազարյանի հարցազրույցից հետեւյալ տպավորությունն է ստացել. «Բաց խոսել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում դադարեցնելու պատճառների մասին եւ դրանք առաջին հերթին ԲՀԿ-ի հետ վերջին քաղաքագիտական վերլուծության հետեւանքով զարգացումներն են: Երկրորդ՝ ՀԱԿ-ը շեղվել է իր նախնական հայտարարած նպատակներից եւ, որպես ձեռքբերում է ներկայացնում բաներ, որոնք ընդհանրապես նպատակների մեջ չկային»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031