Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիքիպեդիա»-ի ռուսական տարբերակը բողոք է հայտարարել

Հուլիս 10,2012 17:03

Ռուսաստանի հասարակությունում լայնանում է դժգոհությունը «Երեխաներին առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկություններից պաշտպանելու մասին» դաշնային օրենքում և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական առանձին ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով, որոնց շուրջ լսումները հուլիսի 10-ին անցկացվել են Պետական դումայում:

Այս կապակցությամբ մեծ ժողովրդականություն վայելող «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի ռուսալեզու տարբերակը երեքշաբթի օրը մեկնարկել է մեկ օր տևողությամբ բողոքի ակցիա:

Համացանցային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակն այսօր հրապարակվել է սկզբնական էջում տեղադրված միակ կարճ հոդվածով, որը կրում է «Պատկերացրեք առանց ազատ գիտելիքների» վերնագիրը:

«Այսօր «Վիքիպեդիա»-ի համայնքը իր բողոքն է արտահայտում համայն մարդկության համար բաց գիտելիքներին վտանգ ներկայացնող գրաքննություն մտցնելու դեմ: Խնդրում ենք սատարել մեզ՝ այս օրինագծին հակազդելու գործում», – ասված է «Վիքիպեդիա»-ի ռուսալեզու տարբերակի սկզբնական էջում տեղադրված կարճ հոդվածում:

Համացանցային նախագծի շահառուները մտահոգություն ունեն, որ «Երեխաներին առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկություններից պաշտպանելու մասին» դաշնային օրենքում և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական առանձին ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կարող է հանգեցնել Ռուսաստանում ամբողջ համացանցի արտադատարանային կարգով գրաքննության ստեղծման՝ այդ թվում դեպի «Վիքիպեդիա»-ի ռուսալեզու տարբերակի մուտքի արգելափակման:

«Վիքիպեդիա»-ի մշակողները պնդում են, որ Ռուսաստանում քննարկվող օրենքի փոփոխության դրույթներն ու ձևակերպումները երկրում կարող են դառնալ «Չինական համացանցային մեծ պարիսպի» նման մի երևույթի առաջացման:

Ռուսատանի կապի և զանգվածային հեռահաղորդակցման նախարար Նիկոլայ Նիկիֆորովն արձագանքել է «Վիքիպեդիա»-ի բողոքին՝ «Twitter»-ում հրապարակված իր հաղորդագրությունում նշելով, որ չի սատարում փակ լինելու մասին «Վիքիպեդիա»-ի որոշումը:

«Սակայն այս քայլը հասարակության կարևոր արձագանք է, որը վկայում է օրենքը կատարելոգործելու անհրաժեշտության մասին», – ասել է նախարար Նիկիֆորովը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031