«Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի Ձմեռային այգում լրագրողներն այսօր հանդիպեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերին: Արդեն ավանդական դարձած պրեսս-կոկտեյլն անցավ ջերմ մթնոլորտում: Արտերկրյա եւ հայաստանցի կինոգործիչները հնարավորություն ունեցան մեկ գավաթ կոնյակի շուրջ զրուցել ու բաժակ-բաժակի խփել:
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս «Ոսկե ծիրանը» պետք է լիներ ընդամենը անցումային՝ դեպի 10-րդ փառատոն, սակայն, նրա ձեւակերպմամբ, « այն այնքան հզոր ու բազմաժանր ստացվեց, որ դարձավ 9-րդ լուրջ փառատոն»:
Հերթական անգամ «Ոսկե ծիրանի» աջակիցները արժանացան «Մանթաշյանց» արծաթե շքանշանի. դրանք այս տարի շնորհվեցին Արգեն Գեղամյանին եւ Մանվել Ղազարյանին :
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ