Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչյունային ռեժիսոր Ռոլանդ Ղազարյանի վարպետության դասը

Հուլիս 10,2012 16:50

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում այսօր Տիկնիկային թատրոնոմ կազմակերպվել էր հնչյունային ռեժիսոր Ռոլանդ Ղազարյանի վարպետության դասը: «Այստեղ ես ունենալու եմ մեկ հանդիպում, դրա համար էլ պետք է ասեմ ամենակարեւորները: Առաջինը, ինչին ես կուզենայի անդրադառնալ. այ հիմա ես խոսում եմ, բացի իմ խոսքից՝ ուրիշ ի՞նչ եք նկատում, որ մենք փակ տարածքում ենք…

Ձայնը տալիս է երկու ինֆորմացիա` վիզուալ եւ ակուստիկ: Ֆիլմում տարածքի զգացողությունը միանգամից չի գալիս, նույնիսկ վարպետ հնչյունային ռեժիսորի մոտ է այդպես»,- ասում է Ղազարյանը:
Նա հիշում է` մի անգամ ներկա է եղել մի ֆիլմի ցուցադրությանը, որի էկրանը մութ էր եւ խոսում էին ինքն ու նա-ն. «Գնում է դիալոգ` ինձ սիրո՞ւմ ես, իսկ ոտքե՞րս, իսկ կոնքե՞րս… Եվ այդ ամենը մութ էկրանով: Ձայնով ես հասկացա, որ նրանք փոքրիկ սենյակում են, տեղաշորի վրա են ու այլն: Այստեղ հանվել էին կադրերը, բայց շատացվել էին խոսքերի ազդեցությունն ու պատկերայնությունը»:
Ասում է` դժվար է սպանության տեսարանի ձայնադրումը, ու իրեն շատ են դիմել այդ հարցով. «Մի անգամ ինձ խնդրեցին անել տատիկի սպանության հատվածի համար: Ես դա արեցի: Սակայն դա անելու համար մարդու գլխում պետք է լինեն այդ մտահղացումները` որտեղից վերցնել, կտրել, դնել մյուսի վրա… Ես հանդիպեցի ֆիլմի տնօրենի հետ: Նա լսում էր ու ասաց` եկեք մի հատ էլ լսենք: Լսեց ու գնահատեց` հիանալի է»:
Կան բաներ, որ պետք է միանգամից իմանալ. Հնչյունային ռեժիսորի համոզմունքն է: «Եղել է, չէ, երբ տանը նստած եք, ինչ-որ մի բան ընկնում է, բայց դուք չգիտեք, թե ինչ էր, սակայն գիտեք` որտեղից էր, այդ դա տարածքի ընկալումն է: Այսինքն` ձայնը տալիս է տարածք»,- նշեց Ղազարյանը:
Նա իր օրինակով փորձեց բացատրել եւս մեկ մանրուք. «Կադրում պատկերացրեք սեղան եւ պետք է վառեն կապված մարդուն: Կրակը լինում է ու պարզվում է`մարդը վառվում է. Տեսախցիկը դիմացից էր: Դա եւս էֆեկտ է: Ինքս, նույնպես, նման բան արել եմ, բայց` պատահական: Կարո՞ղ եք պատկերացնել, որ շատրվանն ու կրակը կարող են նույն ձայնային էֆեկտն ունենալ: Ես էլ էի մտածում` չի կարող»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031