Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը «Հարսնաքարում» է եղել (Տեսանյութ)

Հուլիս 10,2012 16:41

«Հարսնաքարում» ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու գործով այսօր նախաքննության ընթացքի մասին լրագրողներին տեղեկություններ տրամադրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Շրջանառվող լուրերի առնչությամբ, թե Վահե Ավետյանին ու նրա ընկերներին «Հարսնաքարում» ծեծողներից մի քանիսը նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն էին, պարոն Այվազյանն ասաց, որ բոլորը ռեստորանի գրանցված անվտանգության աշխատակիցներն են եղել , պարզապես նրանցից ոմանք մեկ- մեկ ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին:

Ինչ վերաբերում է այն վարկածին, թե դեպքի ժամանակ ռեստորանում է եղել նաեւ Ռուբեն Հայրապետյանը՝ ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանեց. «Ռուբեն Հայրապետյանն այդ օրը եղել է Սեւանում, վերադարձել է, ու երեկոյան յոթն անց այցելել, եղել «Հարսնաքարում», այնտեղ մնացել է կես ժամ ու հեռացել , դեպքի ժամանակ այդտեղ չի եղել»:

Պարոն Այվազյանը վստահեցրեց, որ մեղադրյալները նախկինում դատված չեն եղել: Իսկ այն լուրերի առնչությամբ, թե ծեծողները 10-15 հոգի են եղել, պարոն Այվազյանն ասաց, որ այդ վարկածը ընդգրկված է քրեական գործում, նախաքննությունը շարունակվում է այդ ուղղությամբ, կատարվում են քննչական գործողություններ:

Նա նաեւ ասաց, որ հուլիսի 6-ին գործով հարցաքննվել է նաեւ Ռուբեն Հայրապետյանը` որպես վկա:

Ոստիկանությունը նախաքննության արդյունքում պարզել է, որ ծեծկռտուքի վայրում ընդհանապես տեսախցիկներ տեղադրված չեն եղել: Պարոն Այվազյանի խոսքերով, «Հարսնաքարում» տեղադրված տեսահսկման համակարգը դեպքի օրը կատարել է զուտ տեսահսկման գործառույթ , իսկ ձայնագրում կամ տեսանկարահանում չի եղել:

Նա հերքեց նաեւ տուժածների ցուցմունքների փոփոխության մասին տեղեկությունները: Իսկ դեպքի փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա շաբաթներին:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Վահեն մահացել էր հուլիսի 18-ին, բայց մահվան մասին ասացին հաջորդ օրը, պարոն Այվազյանը հերքեց:

Նա նաեւ վստահեցրեց, որ դեպքով ձերբակալված «Հարսնաքարի» անվտանգության բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ նաեւ Գարիկ Մարգարյանի բջջային հեռախոսազանգերը ստուգվելու են: Հիշեցնենք, որ ըստ լուրերի, Գարիկ Մարգարյանը դեպքի ժամանակ զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանին ու հրահանգներ ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031