Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում գիտեն՝ ո՞վ, որտեղի՞ց եւ ինչպե՞ս

Հուլիս 10,2012 16:32

«Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը, ինչպես նաև հանրության շրջանում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած վստահության մեծ ռեսուրսը։ Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել 2007 թվականին, ի՞նչ հանգամանքներում է մահացել ռուս զինծառայողը, դա բոլորին է հայտնի, ինչպես նաեւ հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից որեւէ մեկը դեպքի հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Ասեմ, որ մեզ հայտնի են գեբելսյան քարոզչամեքենայի թե պատվիրատուները, թե պատվերի իրականացման մեխանիզմները»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պաատասխանատու Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներում տպագրվող հրապարակումներին, որոնցում պարբերաբար անդրադառնում են 2007 թվականին տեղի ունեցած մի սպանության , այն փորձելով կապել «Մուլտի Գրուպի» եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հետ:

«Ակնհայտ է,որ որոշ լրատվամիջոցներ փորձում  են հորինված, կամ իրենց հայեցողության սրբագրված ու իրականությանը չհամապատասխանող  մանրամասներով լրացված որոշ դեպքեր կապել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ «Առաջնորդվելով  «որքան սուտը մեծ լինի, այնքան ավելի արագ կտարածվի» չարաբաստիկ սկզբունքով, իշխանական կոնկրետ շրջանակի կողմից ֆինանսավորվող եւ պետպատվերի շրջանակում մի քանի լրատվամիջոց գործուղված լրագրողի պատվիրատուները հավանորեն խնդիր են դրել շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներից եւ պրոբլեմներից։ Ի դեպ, նման ապատեղեկատվության պատվիրատուները չեն էլ կարող պատկերացնել, որ իրենց հնամաշ գործիքներն այնքան դիլետանտ են աշխատում, որ ցանկացած թերթ, կամ կայք գործուղվելիս   5 րոպե անց շռնդալից բացահայտվում են»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031