Այսօր Մինսկում բացվել է հայկական կոնյակի շշալցման հեսքագիծը:
Ինչպես հաղորդում են Բելառուսի ԶԼՄ-ները, «Արմյանսկիյ ստանդարտ» ընկերության հիմնադիրներն են Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատն ու «Բելառուստորգը», համապատասխանաբար, 69% եւ 31% մասնաբաժիններով:
Արտադրական հզորությունները նախատեսված են տարեկան 200 հազար դեկալիտր արտադրության համար: Շշալցման համար նախատեսված հումքը Հայաստանից է:
Արարողությանը ներկա էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Երեւանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
Կարդացեք նաև
Հոսքագծից դուրս եկած առաջին շիշը հանձնել են Լուկաշենկոյին, իսկ նա այն նվիրել է Ծառուկյանին:
«Սա նրա համար, որ դու քո խոսքի տեր մարդ ես` ասացիր եւ արեցիր: Որպեսզի մեր պաշտոնյաները նման մարդկանց միշտ կանաչ ճանապարհ տան»,- ասել է Լուկաշենկոն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ