Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Դեւրիկյանի՝ հիշատակի մոմավառությունը փողոցում պառկելով չի արտահայտվում

Հուլիս 10,2012 16:10

Գրականագետ Վարդան Դեւրիկյանն, ի տարբերություն մյուսների, Հայաստանի իրականությունը մռայլ գույներով չի տեսնում. այդ մասին ինքն անձամբ հայտարարեց. «Կա իշխանություն, կան օլիգարխներ եւ հասարակություն, իմ մտահոգությունը ընդդիմության հետ է կապված: Մենք չպետք է մեր քայլերը հարաբերենք իշխանության հետ, եթե այդպես անենք,  կտեսնենք, որ, միեւնույն է, հասարակության թեկուզ ուժեղ պայքարը ապագա չէ, Հայաստանի ապագան ընդդիմությունն է, հասարակական շարժումներն են, հետեւաբար եթե ուզում ենք ունենալ լավ Հայաստան,  պետք է նայել ոչ իշխանական ուժերի ուղղությամբ»:

Դեւրիկյանը «Մաշտոցի» պուրակի համար պայքարողների մասին ասաց, որ ուրվագծվեց ինքնահաստատման, աղմկարարության ձեւով ուշադրություն գրավելու միջոց: Ըստ նրա՝ ապամոնտաժող «բրիգադի» կողքին պետք է լինի նաեւ մոնտաժող «բրիգադ», այլապես այդ շարժումները կդիտվեն իբրեւ որոշակի ներքին սոցիալական ագրեսիայից ելնող արգելքներ:

«Մենք ասում ենք՝ իրավական ամենաթողություն է, բայց վտանգավոր հանգամանքն այն է, որ նույն այդ հասարակական շարժումների, ցույցերի դեպքում էլ դա կա: Նույնիսկ վերջին դեպքերի ժամանակ էր դա ակնհայտ, ոստիկանության հանդեպ արհամարհական, անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերվում»,-ասաց Դեւրիկյանը, հավելելով, որ  չի կարելի նույնացնել քրեաօլիգարխիկ աշխարհն ու պետությունը:

«Հարսնաքարի» դեպքը ցնցող էր, նշեց նա, ավելացնելով. «Եկեք մեր քայլերի մեջ ազնիվ լինենք: Բայց եթե հավաքվում ենք հիշատակի մոմավառություն անելու, ապա պետք է հասկանալ, որ դա փողոցում պառկելով չի արտահայտվում: Այդպես հիշատակի մոմավառությունը վերածվում է հիշատակի ծաղրուծանակի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031