Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հասարակությունը չհասկանա, որ տեսակը պահելու խնդիր ունի, կվերածվի ճահճի. Կարինե Խոդիկյան

Հուլիս 10,2012 15:56

ՖՈՏՈԼՈՒՐ

«Մի քանի տարի առաջ ես ասացի, որ Հայաստանում դասակարգային պայքար է գնում: Այդ պայքարը գնում է օլիգոպոլիայի եւ հասարակության միջեւ. սա ավելի դաժան պայքար է, որի ավարտը պիտի լինի  մեկի կամ մյուսի հաղթանակով: Այստեղ հրադադար չկա, բանակցության սեղան չի կարող լինել, որովհետեւ հասարակության խնդիրներն ու շահերը բացարձակ  հակառակ բեւեռային են այն շահերին եւ խնդիրներին, որն այսօր իր առջեւ դնում է օլիգոպոլիա կոչվածը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Ըստ Խոդիկյանի՝ ստացվում է, որ պետությունն ու քրեածին ճանապարհով հարստություն կուտակած օլիգարխիան մեծամասամբ միացել են, պետական ապարատն ու մասնավոր բիզնեսն այնպիսի մի պատվար են, որ հասարակությունը եթե չհասկանա, որ իր տեսակը պահելու խնդիր ունի, կվերածվի վերջնական ճահճի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031